Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 նշան այն բանի, որ քիչ ջուր եք խմում. 1in.am

10 նշան այն բանի, որ քիչ ջուր եք խմում. 1in.am

Նորմալ աշխատող օրգանիզմը պահանջվող հեղուկի քանակը կարգավորում է պարզ ձևով` ծարավի զգացողությամբ: Սակայն առաջանում են խնդիրներ այն բանի պատճառով, որ մարդիկ, օգտագործելով այլ ըմպելիքներ ևս, մոռանում են ջուր խմել:

Ջրի անբավարարության պատճառով օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը. թույները դուրս չեն գալիս, և տեղի է ունենում ջրազրկում:


Եթե ուզում եք պարզել՝ բավարար քանակությամբ եք ջուր խմում, թե՝ ոչ, econet.ru-ն ձեզ առաջարկում է ստուգել հետևյալ 10 նշաններով:

1.  Բերանում չորություն: Դա ամենաառաջին նշանն է այն բանի, որ օրգանիզմը ջուր է խնդրում:

2.  Չոր մաշկ: Չափազանց չոր մաշկը նույնպես վկայում է օրգանիզմում ջրի պակասի մասին:

3.  Հանկարծակի ուժեղ ծարավ: Դա օրգանիզմի ջրազրկման հետևանք է, երբ արդեն ուղեղը սկսում է ակտիվ ազդանշաններ ուղարկել և ջուր պահանջել: Ալկոհոլը շատ ուժեղ ջրազրկում է օրգանիզմը:

4.  Աչքերում չորություն: Եթե զգում եք աչքերում չորություն, թեթև քոր, ինչպես նաև երբ աչքերը արնակալում են, ուրեմն շտապ ջուր խմեք:

5.  Մեզի քանակի նվազում և գույնի փոփոխություն: Դա նշան է, որ ջուր քիչ եք խմում:

6.  Զարկերակի արագացում, սրտխփոց: Ջուր կորցնելիս արյան քանակը պակասում է, այն դառնում է ավելի խիտ և սկսում է շրջանառություն կատարել դանդաղ: Արդյունքում սրտի ծանրաբեռնվածությունն ավելանում է, և մարդու օրգաններն ավելի քիչ թթվածին են ստանում:

7.  Հոդացավ: Քանի որ մեր աճառային սկավառակները  80% ջրից են բաղկացած, որպեսզի չշփվեն և միմյանց չմաշեցնեն` հատկապես ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ժամանակ, հարկավոր է շատ ջուր խմել:

8.  Մկանային զանգվածի նվազում: Մկանները նույնպես կիսով չափ կազմված են ջրից: Ներկայում բոլոր բժիշկները և մարզիչները եկել են այն եզրակացության, որ նույնիսկ մարզումների ժամանակ հարկավոր է պարբերաբար ջուր խմել:

9.  Խրոնիկ հոգնածություն և քնկոտություն: Եթե օրգանիզմում ջուրը բավարար չէ, այն սկսում է ջուր վերցնել ներսից, այդ թվում արյունից, ինչն էլ հանգեցնում է թթվածնի պակասի:

10.  Առաջանում են մարսողական համակարգի խնդիրներ, օրինակ՝ այրոցք և ստամոքսի խանգարում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ok.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ